
Տնտեսվարողները բողոքում են, ՊԵԿ-ն ասում է` չի համապատասխանում իրականությանը
«Հետքի» խմբագրություն են դիմել մի քանի տնտեսվարողներ` բողոքելով, որ հարկային մարմինները պահանջում են կանխավճարներ կատարել հոկտեմբեր ամսվա համար: Տնտեսվարողները չեն ցանկանում հրապարակել իրենց անունները` բացատրելով, որ ավելի մեծ խնդիրներ կունենան: Խմբագրությունը դիմել էր ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին` պարզելու` արդյո՞ք նրա կողմից նման հրահանգ է եղել:
ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, պատասխանելով մեր հարցմանը, նշել է. «Հարկային մարմինների կողմից կանխավճարներ կատարելու պահանջի մասին «Հետք» թերթի խմբագրությանը դիմած տնտեսվարողների բողոքներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Այնուամենայնիվ, հստակ և փաստացի տեղեկություն ներկայացնելու դեպքում պատրաստակամություն ենք հայտնում ուսումնասիրել կոնկրետ փաստն ու խմբագրությանը ներկայացնել հանգամանալի պարզաբանում»:
Խմբագրությունը փորձում է այդ տնտեսվարողներին համոզել, որ հրապարակեն իրենց անունները, տեսնենք՝ կհամաձայնվե՞ն: Մանավանդ նրանցից մեկն արդեն 20 մլն դրամ կանխավճար է մուծել:
Մեկնաբանել