Մարմաշեն-Ախուրյան ճանապարհին բախում է տեղի ունեցել. կան տուժածներ
Այսօր՝ ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 33LD963 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 պետհամարանիշի ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1982 թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, 1980 թ. ծնված Ա. Ս.-ին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել