HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղծառայության խորհուրդը պատրաստ է ընդլայնել համատեղ իրա­կա­նաց­վող նախագծերի շրջանակը

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի հայաստանյան ներկա­յա­­ցուցչության ղեկավար Լուկաս Լյուշերը, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Կողմերը նպատակ ունեին քննարկելու ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև հաս­տատ­ված  համագործակցությունը առաջիկա տարիներին շարունակելու հեռանկարները և հնարա­վոր ուղղությունները:

ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև 2010 թ. կնքված հուշագրով ընդհանուր նպատակներ էին սահման­վել Հայաստանի քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացումը` հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվել է  քաղաքացիական ծառայող­ների վերապատրաստման դասընթացների, որակավորման բարձրացման և այլ ձևերով:

Ողջուներով հյուրերին` ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն իր գոհունակությունը հայտնեց անցած տարիներին համատեղ մշակված ծրագրերի և միջոցառումների իրականացման ծավալից ու որակից: Նա Խորհրդի պատրաստակամությունը հայտնեց ընդլայնելու համատեղ իրա­կա­նաց­վող նախագծերի շրջանակը: Առաջարկվեց ուշադրություն դարձնել քաղաքացիական ծառայողներին վերապատրաստողների վերապատրաստմանը, ինչպես նաև վերապատ­րաստում­ների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օգտագործել ներկայումս քաղաքա­ցիական ծառայության ոլորտում  ներդրվող առցանց վերապատրաստման նոր համակարգը:   

ՀՀ ՊԿԱ ռեկտոր պարոն Լոքյանը բարձր գնահատեց ԶՀՇԳ-ի հետ համատեղ իրակա­նաց­ված վերապատրաստումները և սեմինարները` նշելով, որ դրանց արդյունավետությունն ավելի բարձ­րաց­նելու համար անհրաժեշտ է վերապատրաստման ծրագրերն ավելի թիրախային ու հասցեական դարձնել: 

Պարոն Շոխը ապագա ծրագրերի պլանավորման տեսանկյունից կարևոր համարեց ներկա­յացված առաջարկությունները` հայտնելով շվեյցարական կողմի պատրաստակա­մությունը` առա­ջի­կայում ավելի մանրամասն քնարկելու դրանց կենսագործման մեխանիզմները և ձևաչափերը: 

Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքացիական ծառայությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter