HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 օրում՝ ճանապարհային 40 պատահար. 1 զոհ, 61 վիրավոր

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 48-ը, գողության 83 դեպքից` 50-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ  կողոպուտի 1  դեպքը  բացահայտվել է: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 9,  խարդախության` 2, սպանության փորձի և կողոպուտի  1-ական դեպք:

Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 1 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter