HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք Բանկի» վարչության նախագահ

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցած «Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նիստում բանկի վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին «Անելիք Բանկի» խորհուրդը ընդունել է բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Ս. Ճզմաչյանն իր հեռացումը բացատրել է այսպես. 

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով Հայաստանի բանկերի միության նախագահի (ՀԲՄ) նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի բանկերի միության խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոնները զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի բանկերի միության նախագահ»,-  նշել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Իրականում Ճզմաչյանը խնդիրներ է ունեցել բանկում: Նշենք, որ մի քանի օր առաջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ սեփականատերերի մեջ: Լիբանանի «CreditBank S.A.L»-ը  դարձել է «Անելիք Բանկի» բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր։ Իսկ մինչ այդ «Անելիք բանկի» բաժնետոմսերի 10,05%-ի սեփականատերը Սամվել Ճզմաչյանն էր:

Ըստ «Անելիք Բանկի» կայքէջի՝ բանկի խորհրդի նիստում բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բանկի վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: Նշենք, որ վարչության նախագահի առաջին տեղակալը Բագրատ Ճզմաչյանն էր՝ Սամվել Ճզմաչյանի եղբայրը: Օրեր առաջ նա ազատվել է աշխատանքից:  

Սեպտեմբերի 2-ին «Անելիք Բանկ»-ի խորհրդի անդամ էր նշանակվել Ներսես Կարամանուկյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter