HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին Հայաստանը գրավեց 12-րդ տեղը

Երեկ Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ  Ֆրանկոֆոնիայի  միջազգային խաղերից:

Սեպտեմբերի 5-16-ը  Ֆրանսիայի  Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ  միջազգային  խաղերին 54 մասնակից երկիրների շարքում  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը գրավեց 12-րդ տեղը:

Մեր մարզիկները յոթ մարզաձևերից մրցում էին հինգում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս և ատլետիկա: Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի և 1 բրոնզե մեդալ՝  թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը:

55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրը  Օհան Գիքինյանն է, ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ նվաճեց   66 կգ քաշային կարգում, իսկ Վիկտոր Կազիշվիլին  ոսկե մեդալակիր դարձավ  96 կգ  քաշայինում:

Ի դեպ, միջոցառման  հենց առաջին օրը մեզ համար նշանավորվեց ոսկե 3 մեդալներով, իսկ հաջորդ՝ երկրորդ օրը, 120կգ  ծանր քաշային կարգում բրոնզակիր դարձավ ըմբշամարտիկ  Անդրանիկ Գալստյանը:

Միջազգային հեղինակավոր  այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով և նվաճել է  2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը 60 կգ քածային կարգում,  Տիգրան Վարոսյանը 66կգ-ում:

Հեծանվային սպորտում ՀՀ  հավաքականը  մասնակցություն ապահովեց 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6-ով:

Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը և Վարդան Փահլևանյանը՝  համապատասխանաբար գրավելով 4-րդ և 5-րդ տեղերը: Սեղանի թենիսի 2 մասնակցից   Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:

Նշենք, որ 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր երկրորդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել են  3՝ արծաթե և բրոնզե մեդալով:

36-հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter