HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուսի Մինսկի մարզը մտադիր է համագործակցել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը`  նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ:  Պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի  եւ Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, եւ անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային  իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է  ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց  Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ներուժի,  տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաեւ պատմամշակութային ժառանգությամբ եւ զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրեցին, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս` համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են  համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter