Փոխվարչապետը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: «Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առեւտրի, գիտատեխնիկական ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել