HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն առաջարկում է բնակարաններ Սպիտակ քաղաքում

ՀՀ կառավարությունը որոշել է Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և դեռևս չբաշխված բնակելի տներից չորսը հատկացնել իրացման դիմաց երկու անձի և դատարանի երկու վճռի համաձայն, ինը հանձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու նպատակով: «Երեկ պետական բյուջեի նախագիծը քննարկելիս անդրադարձանք նաև փախստականների խնդրին,- ասել է վարչապետը, - մենք պատրաստ ենք նաև այն փախստականներին, որոնք հաշվառված են և որոնց նկատմամբ մենք բնակարանով ապահովելու պարտավորություն ունենք, այս պահին կարող ենք Սպիտակ քաղաքում բնակարաններ առաջարկել: Եթե հայտեր կլինեն, ապա մենք կառավարության որոշումով կարող ենք նրանց բնակարաններ տրամադրել»:
Գործադիրը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը: Այն ծառայողները, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 հազար դրամ: Վարչապետի դիտարկմամբ` մեզանում առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, և աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել,- հավելել է Տիգրան Սարգսյանը,- որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք»: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter