Տավուշում կկառուցվեն զբոսաշրջային նոր կենտրոններ
Այսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը որոշել է Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողամասերում հնարավոր դարձնել հանգստի և ժամանցի գոտիների կառուցումը:
Հիշեցնելով, որ թույլտվությունը կամ հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում են այն պատճառաբանությամբ, որ այդտեղ ներդրում է արվելու, վարչապետը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է անցկացնել հերթական մոնիթորինգը և պարզել, թե կատարվո՞ւմ է արդյոք ներդրումը և ինչ ծավալով ու ինչ ազդեցություն է ունենում տնտեսական աճի վրա: Կառավարությունը մոտ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղական համայքների երրորդ համաժողովը նախապատրաստելու և ս.թ. հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկ քաղաքում անցկացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել