«Զիլ մեքենան միտումնավոր հարվածել է նստացույց անող երիտասարդների մեքենաներին». Վճարում ենք 100 դրամ
«Վճարում ենք 100 դրամ» շարժումը տարածել հաղորդագրություն այն մասին, որ այս գիշեր` 02:30-ի մոտակայքում, 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի` քաղաքապետարանի դիմաց կայանված մեքենաներին: «Միջադեպի ականատեսների վկայությամբ, «ԶԻԼ» մեքենայի վարորդը մինչ մեքենաներին մոտենալը դանդաղեցրել է արագությունը և հետո, մոտենալով նստացույցավորների մեքենաներին, հարվածել: ՃՈ-ն որոշում է կայացրել, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ որպես իրեղեն ապացույց»,- նշված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել