HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Որքան ձու արտահանում, դրա կրկնակին էլ ներկրում ենք

Վերջերս «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Հայաստանը ձու արտահանող երկրից վերածվել է ներկրողի: Հատկանշական է, որ այս կազմակերպության նախագահը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանն է: Այսինքն՝ մարդ, որը ծանոթ է այդ ոլորտի ներքին խոհանոցին:

«Երբ մեր հարեւան երկրները տարբեր հնարքներ են կիրառում օտարերկրյա մթերքները շուկայից դուրս մղելու և սեփական տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ընդամենը 1 տարի առաջ հարեւան Վրաստանը հանդիսանում էր մեզ համար լավ շուկա տեղական ձվի իրացման հարցում, եւ ահա այսօր արդեն մեր արտադրողներն են փորձում ձու ներկրել (Թուրքիայից), իսկ Վրաստանը դարձել է ինքնաբավ»,- նշված էր հայտարարության մեջ:

Ու իսկապես, երբ դիտում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, պարզ է դառնում, որ Հայաստանը վերջին շրջանում ձվի ներկրող է դարձել: Վերջին երեք տարիների՝ 2010-2012 թթ., վիժակագրություն նայելով՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել, թե ինչ տեղաշարժեր են տեղի ունեցել ձվի շուկայում:

2010 թ. հիշվեց ձվի ոլորտում դեմպինգով: Այդ տերեվերջին՝ 2011-ի Ամանորի նախաշեմին, չնայած տրված խոստումներին, ձվի գները բարձրացան: Սպառողների շահերով զբաղվող կազմակերպությունները դա պայմանավորեցին հենց դեմպինգով: Այդ տարի, սակայն, ձվի ոլորտում Հայաստանը փոքրածավալ արտահանում կատարել է: Ընդ որում՝ «ընտանի թռչնի այլ ձու» դասակարգման տակ պետք է առաջին հերթին հասկանալ հավկիթը:

Ներկայացնենք 2010 թ. ՀՀ-ի կողմից կճեպով ձվի արտահանման-ներկրման շուկայում ձեւավորված պաշտոնական պատկերը.

Արտահանում (հատ-դոլար)

Ներկրում (հատ-դոլար)

Հնդկահավի կամ սագի ձու՝ ինկուբացման համար

0

0

28.680

43.436

Ընտանի այլ թռչնի ձու՝ ինկուբացման համար

0

0

370.800

115.661

Ընտանի թռչնի այլ ձու

28.800

2.860

28.800

2.860

Շեշտենք, որ ի տարբերություն 2010-ի՝ 2008-ին այս ոլորտի մեր արտահանումները գրեթե կրկնակի գերազանցել են ներկրումներին, իսկ 2009-ին «ընտանի թռչնի այլ ձու» խմբի արտադրանք ընդհանրապես չենք ներկրել, փոխարենը արտահանել ենք:

Ամենաբացասական տարին թերեւս 2011-ն էր, երբ ՀՀ-ից ընդհանրապես ձվի որեւէ արտահանում չի եղել, փոխարենը մեծ ծավալով ներմուծումներ են կատարվել: Հիշեցնենք, որ այդ ժամանակ՝ դեռ տարեսկզբին, լուրեր կային, որ Հայաստանը ձու է ներկրում մի շարք երկրներից, մասնավորապես՝ հարեւան Իրանից: 2011-ի վիճակագրական պատկերն այսպիսին է եղել.

Արտահանում (հատ-դոլար)

Ներկրում (հատ-դոլար)

Հնդկահավի կամ սագի ձու՝ ինկուբացման համար

0

0

2.880

4.320

Ընտանի այլ թռչնի ձու՝ ինկուբացման համար

0

0

1.278.054

260.102

Ընտանի թռչնի այլ ձու

0

0

31.330.800

3.201.839

Այլ թռչնի ձու

0

0

313.200

32.368

2012-ին մեր երկիրն արտահանել է ավելի քան 2,5 մլն հատ ձու (խոսքը գլխավորապես հավկիթի մասին է), բայց ավելի քան 4 մլն հատ էլ ներկրել է: Ասել է թե Հայաստանն ինքնաբավ երկիր չէ, եւ ձվի պահանջարկը լրացնում է դրսից բերված ապրանքի միջոցով:

Արտահանում (հատ-դոլար)

Ներկրում (հատ-դոլար)

Հնդկահավի կամ սագի ձու՝ ինկուբացման համար

0

0

9.920

18.305

Ընտանի այլ թռչնի ձու՝ ինկուբացման համար

0

0

1.177.818

166.853

Ընտանի թռչնի այլ ձու

2.672.600

199.642

950.000

98.172

Այլ թռչնի ձու

0

0

1.972.400

209.267

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter