
«Երկրները մեկ հարկի տակ». փառատոն
Այսօր Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 22-ը: Կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ միջազգային ընկերություններ, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչները, սփյուռքահայ ներդրող գործարարներ:
Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին լավագույնս ներկայանալու և ներկայացնելու սեփական արտադրանքը կամ ծառայությունը:
Փառատոնը միտում ունի ավելի զարգացնել կապերը Հայաստանի, սփյուռքահայ և արտերկրյա գործարարների միջև: Փառատոնի մասնակից ընկերությունները կարժանանան սփյուռքի նախարարի բարձր պարգևին: Լինելու է նաև մրցանակաբաշխություն, մասնակից ընկերությունները կարժանանան տարբեր անվանակարգեր մրցանակների:
Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին:
Մեկնաբանել