HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ը պատրաստակամ են զարգացնել երկկողմ փոխգործակցությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին:

Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»:

Զրուցակիցները դրական և արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից:

Բրունո Բալվաներան նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: «Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում»,- ասել է Բրունո Բալվաներան:

Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ վերջինս նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և մշակել ու իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter