HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հոգեւորականների մասնակցությամբ խորհրդակցություն Ժնևում՝ Սիրիայի խնդրով

Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում սեպտեմբերի 18-19-ը տեղի ունեցավ խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարահային Խորհրդի կողմից, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ խորհրդակցությանը մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրեցին, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նաև կոչ արվեց Եկեղեցիների առաջնորդներին` միջնորդել պետությունների ղեկավարներին` ջանքեր գործադրելու Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:

Լուսանկարը՝ washingtonpost-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter