
Խարդախությո՞ւն, թե՞... Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է
ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Խոշոր չափերով խարդախություն» կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:
«Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ՊՆ քննչական ծառայության մամուլի գրասենյակը:
Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը ամիսներ շարունակ բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել