HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են՝ ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն: 

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքերով՝ միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի /FOMC/ հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»-, ասաց ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter