HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպտչին ճանաչել են հեռուստահաղորդումից

Օրերս ոստիկանության ծառայողներին էր մոտեցել մի քաղաքացուհի և մատնացույց անելով մի երիտասարդի` հայտնել, որ վերջինս Օպերայի հրապարակին հարակից տարածքում իր ներկայությամբ պոկել է ընկերուհու ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:

Կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը: Պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը  01:10-ի սահմաններում, նա հափշտակել էր ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված  Օլգա Ու.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և փախել: 

Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, 1978 թ. ծնված Մարո Ա.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ հուլիսի 12-ին, դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս»  հաղորդումը, ճանաչել է Գագիկ Ավետիսյանին, որն այս տարվա մայիսի 10-ի երեկոյան Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 385 հազար դրամի նյութական վնաս:

Հուլիսի 13-ին ոստիկանություն են ներկայացել ևս երեք կանայք, ովքեր նույնպես իրենց կողոպտած Գագիկ Ավետիսյանին ճանաչել են հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութից. 

1962 թ. ծնված Գայանե Վ.-ն հայտնել է, որ մայիսի 23-ի երեկոյան Գագիկ Ավետիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 450 հազար դրամի նյութական վնաս: 

1993 թ. ծնված Աննա Գ.-ն հայտնել է, որ մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտ Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով և կախազարդով ու դիմել փախուստի` պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս: 

1985 թ. ծնված Հրաչուհի Գ.-ն հայտնել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:30-ին, Թումանյան փողոցում Գագիկ Ավետիսյանը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 70 հազար դրամի նյութական վնաս:

«Նշված բոլոր դեպքերում տուժողները ոստիկանություն չէին դիմել: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter