Քաղաքացիական հասարակության օրը Գորիսում (տեսանյութ)
Մարիամ Մաթեւոսյան
Տեսանյութը` Անահիտ Բաղդասարյանի
Արդեն երկրորդ անգամ Գորիսում հանդիսավորությամբ նշվեց Քաղաքացիական հասարակության օրը: Համայնքային զարգացման ցանցի նախաձեռնությամբ /ՀԶԱՑ/ քաղաքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բաց դասեր անցկացրին քաղաքի դպրոցներում՝ աշակերտներին պատմելով երկրում ժողովրդավարության հաստատման գործում քաղաքացիական հասարակության դերակատարության մասին:
Օրվա առթիվ ողջունելով հանդիսույթի մասնակիցներին՝ Արտաշես Տոռոզյանը /ԳՈՒՄ ՀԿ/, Մարատ Դադունցը /Իրավունքների տեղեկատվական կենտրոն/, Ժիրայր Մարտիրոսյանը /Ստեղծագործողների միություն/, Էլմիրա Բալասանյանը /«Բարի երթ» ՀԿ/ կարևորեցին քաղաքացիական ինստիտուտների մասնակցությունը մասնավորապես, համայնքային խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության գործում:
![]() |
![]() |
Միմյանց հաջորդեցին տարբեր միջոցառումներ. իրազեկման թռուցիկներ բաժանվեցին անցորդներին՝ «Ես իմ երկրի ապագան եմ», «Ես եմ կերտում իմ ապագան», «Քաղացիական հասարակությունը մենք ենք», «Ես մասնակցում եմ իմ համայնքի կառավարմանը» հաղորդագրություններով:

Քաղաքացիական հասարակության նպատակների պատի վրա մարդիկ նշում էին այն մասին, թե ինչը կցանկանային փոխել իրենց համայնքում:
Համերգային ծրագրով ելույթ ունեցան տարբեր կրթօջախների ներկայացուցիչներ:
Օրվա ավարտին տարբեր կառույցների ներկայացուցիչների, անհատ քաղաքացիների հանձնվեցին շնորհակալագրեր՝ ի նշան քաղաքացիական ինստիտուտների ակտիվ համագործակցության:
Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Սյունիքի մյուս քաղաքներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել