HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:

Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»:

Չեխիայի Սենատի փոխնախագահը ևս կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության, այդ թվում առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Միլուշե Հորսկան նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ տարբեր բնագավառներում կապերի սերտացման ու զարգացման գործում:

Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, երկու երկրների միջխորհրդարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և մի շարք այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter