HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ-ն հիմնավորել է՝ քննիչը չի ծեծել

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հերքվել է ոստիկանության Արմավիրի քննչական բաժնի քննիչ Գ.Գ.-ի կողմից այս տարվա մայիսի 22-ին «Ցեզար» գիշերային ակումբում Ռազմիկ Խաչատրյանին ծեծի ենթարկելու հանգամանքը:

Հիմնավորվել է, որ Ռազմիկ Խաչատրյանը նույն քրեական գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն` որպես մեղադրյալ տված ցուցմունքներով հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող` քննիչ Գ.Գ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 22-ին` ժամը 03-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն` հանցագործություն կատարելու մասին: 

«Սույն քրեական գործը գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության»,- հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter