HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մորֆինը՝ գուլպայում, մարիխուանան՝ գրպանում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտակ Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` 3,2 մլ թափանցիկ հեղուկով, իսկ անդրավարտիքի գրպանից` 4,8 գ կանաչ զանգված: 

Ըստ Արտակ Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերված թափանցիկ հեղուկը մորֆին թմրամիջոց է, որը նույն օրը ձեռք է բերել Բորիկ մականունով Բագրատ Բ.-ից, իսկ կանաչ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:

«Բագրատ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter