HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

եւ ուրիշ ոչինչ…

Ի՞նչ հասցրեցինք անել մեր անկախության հետ պատերազմում հաղթանակ տանելուց հետո:  Նրան հագցրեցինք ցնցոտիներ եւ դեմ տվեցինք աշխարհին:

Անկախության բոլոր տարիների ամենաաղքատ շրջանը թեւակոխեցինք: Երբեք այսչափ աղքատներ չեն եղել Հայաստանում: Իշխանավորները խանդավառ են դրանից: Խանդավառ են, որովհետեւ իրենք բոլորը միլիոնատերեր են, եւ իշխանության յուրաքանչյուր օր իրենց կարողությունների ավելացում է նշանակում:

Նրանք տոնում են այսօր, բայց դա անկախության տոն չէ: Նրանք այդպես շաբաթը մեկ  հավաքվում են: Նրանց հարսանիքները, ծնունդները միավորում է բոլորին. «թունդ ընդդիմադիրը» եւ «թունդ անկախականը» հայտնվում են Հանրապետականի ճոճքի մեջ, ու արդեն տոն է նրանց համար:   

Դեռեւս 1992-ին մի բարձրաստիճան պաշտոնյայի, ում ղեկավարությամբ  աշխատում էի,  առաջարկեցի մի քանի քայլեր՝ շահումյանցիների՝ Ղարաբաղից տեղափոխվելը  կանխելու համար: Նա ինձ բառացի ասաց հետեւյալը. «Հայաստանում չես գտնի 10 ազնիվ մարդ քո նշած քայլերը կատարելու համար»:  Շեշտում եմ, 1992թ.-ն էր: Աչքերս զարմացած չռվել էին, որովհետեւ իմ շրջապատում չկար որեւէ անազնիվ մարդ: Ես ընդամենը հարցրի՝ այդ դեպքում ինչու ես ղեկավարում այս կառույցը, եթե այդքան մարդ չունես քո շրջապատում:
Այս խոսակցությունն ինձ համար փորձաքար դարձավ, ես այդ ժամանակից որեւէ պետական, քաղաքական գործչի ասածներին այլեւս չեմ հավատում:

Եվ սրան զուգահեռ մի բան հասկացա՝ իշխանությունն իրականում երբեք չի փոխվում: Իշխանավորները «ստեղծված» են ժողովրդի հաշվին ապրելու համար. նրանց գործողությունները միշտ պետք է հսկել, նրանց քայլերը միայն ուղղված են լինում սեփական կարողությունն ավելացնելուն:

Հիմա էլ նույն կարծիքին եմ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչու պաշտոններից վաղուց հեռացածները շարունակում են նույն ձեւով ապրել, ունենալ նույն թանկարժեք մեքենաները, հանգստանալ թանկարժեք ծովափերին եւ այլն: Նրանց համար կա մի արժեք՝ փողը: Եւ նրանք իրենց ունեցած փողով էլ գնում են ամեն ինչ` կահույք, տուն, դղյակ, կուսակցություն, մարդ…

Բայց ինչքան էլ իրենք թավալգլոր լինեն զեխության մեջ, իրենք ու իրենց փողն այս տոնի հետ չեն կարող որեւէ առնչություն ունենալ: Անկախության այս տոնը մերն է: Անկախության տոնի մասին գրելիս իմացա, որ ձերբակալել են Լեոնիդ Ազգալդյանի լավագույն զինվորներից մեկին. իբր նա խարդախություն է արել: Ես վստահ եմ՝ այդ խարդախության հոդվածը նրան «կպցողներին» այդպիսի իրական տասնյակ հոդվածներով կարելի է մեղադրանք ներկայացնել, բայց սա այնքան էլ էական չէ: Մի բան է հաստատ. վաղը եթե պատերազմ լինի, մարտի դաշտում է լինելու Վոլոդյա Ավետիսյանի որդին, ինչպես Վոլոդյան՝ 1992-ին: Ոչ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն է երեւալու տեսադաշտում, ոչ այդ քննիչներից շատերը, եւ ոչ էլ այս «գիտելիքահեն» պաշտոնյաներից որեւէ մեկը: Նրանք իրենց փողերով մոսկվաներում, փարիզներում, գլենդեյլներում են լինելու:   

Այնքան կուզեի այսօր բոլոր հայերը կարդային Չարենցի «Երկիր Նաիրիի» գոնե առաջաբանը, գոնե այս տողերը.

Գուցե ճիշտ է որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի «Երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան…

Լուսանկարը` Մաքս Սիվասլյանի

Մեկնաբանություններ (3)

Մեկը
Ժողովուրդ, շատ հեշտ է դրսից /Ամստերդամներից և այլն/ կարդալ, խելոք խոսքեր գրել, քննադատել և մեծ-մեծ խորհուրդներ տալ: Իսկ դուք վերադարձեք Հայրենիք, հակակշիռ եղեք այս լափող-թալանողներին: Ապրեք այստեղ, աշխատեք այս երկրի համար, հարկեր վճարեք, մի-մի զինվոր տվեք այս բանակին, սիրեք ձեր Հայրենիքը, թե չէ...
Անահիտ
Նրանք տոնում են այսօր, բայց դա անկախության տոն չէ: Նրանք այդպես շաբաթը մեկ հավաքվում են: Նրանց հարսանիքները, ծնունդները միավորում է բոլորին. «թունդ ընդդիմադիրը» եւ «թունդ անկախականը» հայտնվում են Հանրապետականի ճոճքի մեջ, ու արդեն տոն է նրանց համար:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա շատ ԽՈՐՔԱՅԻՆ ազգային պրոբլեմ է. ուղղակի Արցախի ազատամարտը ՑՆՑԵՑ ու ջրի երես հանեց սա: Ինչպես արդեն տարբեր անգամներ եմ գրել, Հայաստանի/հայ ազգի ԹԻՎ ՄԵԿ խորքային խնդիրը/պրոբլեմն այն է,որ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ներքին հավատը/արժանապատվությունը/պայքայի պաթոսը դարերով կոտրել են. կոպիտ ասած՝ ստրկացված է եղել հայ տղամարդը: Արցախի պատերազմի ժամանակ այս ներքին ցասումի լավան ԺԱՅԹՔԵՑ ու կամաց -կամաց մարեց ԱԶՆԻՎՆԵՐԻ հոգում,իսկ ՆՈՒՅՆ վասալ-ստրուկ-ծախվող հայ տղամարդու տեսակը՝ՕԳՏՎԵԼՈՎ եղած հնարավորությունից,բռնա-գրավեց իշխանությունը:Հայ տղամարդու հոգու ստրկացման ու հեզացման մյուս (ու կապակցված) պատճառը ՎԱՀԱԳՆԻ ՍՈԻՐԸ միամտաբար «ամենալավ պաշտպան» խաչով փոխարինելն էր: Այսօր Հայաստանում քողարկված մատրիարխատ է: Հայ տղամարդը (թուրքի,քուրդի,արաբի ու պարսիկի պես) դեռ ԱԳՐԵՍԻՎ չէ: Հայ տղամարդը տարիներով քարի մեջ խաչ է փորփրում ու հայ տղամարդու այս տեսակին անվանում են «օրինակելի»: ՍՈՒՏ է. ՄԻԱՅՆ այն ազգերն են գոյատևում/հզորանում,ում տղամարդիկ, ՍՈԻՐԸ ձեռքին, աջ ու ձախ թալանում-յուրացնում են ու անասունի բնազդով (ու ՈՉ-աստվածահաճո) ԲԱԶՄԱՆՈՒՄ:Մնացածը պատմության աղբամանում է ի վերջո հայտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter