Ամասիայից 6 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ
Սեպտեմբերի 20-ին` ժամը 22.29-ին, «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ամասիա քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2,4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 43.850: Երկրաշարժը զգացվել է Ջրաձոր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել