HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:

Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները:
Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն:

Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային  երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանի պուրակներում և բակերում:

Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչև ուշ երեկո և եզրափակվել հրավառությամբ:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter