HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին. բաց նամակ

Ազատամարտիկների խորհուրդ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյաինի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 22:30-ին իր տնից առևանգվել է ազատամարտիկ, Հայոց բանակաշինության մեջ մեծ դերակատարություն ունեցող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 20.09.2013 թ. ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ իբր թե Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար:

Այդ անհեթեթ հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ նախ` Վ. Ավետիսյանն այս պահին պահեստի գնդապետ է և համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցնում, ապա` նրան ճանաչելով` հայտնում ենք, որ նա այդ անձնավորությունը չէ:

Մենք համոզված ենք, որ նրա նկատմամբ այդ սադրանքը պայմանավորված է վերջին ամիսների հասարակական ակտիվ գործունեությամբ, որով նա պահանջում է արժանապատիվ կյանք բոլոր ազատամարտիկների համար: Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նրա` մեկուսարանում գտնվելու փաստը միանգամայն ապօրինի է: Մենք մեր զայրույթի ձայնն ենք բարձրացնում և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան մեկուսարանից: Եթե նախաքննությանն անհրաժեշտ է նրա ներկայությունը, ապա մենք` ներքոստորագրյալներս, երաշխավորում ենք, որ նա չի խոչընդոտի այդ գործընթացին:

Ռազմի դաշտում, լինելով Լեոնիդ Ազգալդյանի ընկերը և նրա տեղակալը, նա միշտ աչքի է ընկել մարդասիրական հատկանիշներով, քարոզել ու մինչև օրս քարոզում է օրինականություն և հայրենասիրություն: Նման անձնավորությունը չի կարող լինել հանցագործ և անկախության տոնը պետք է նշեր իր մարտական ընկերների հետ:

Պահանջում ենք ազատ արձակել Վ. Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը: Ազատամարտիկների խորհուրդ 21.09.2013

Մեկնաբանություններ (1)

Gevorg
//Վոլոդյա Ավետիսյանը մեծ չափով գումար է հափշտակել կամ խաբեությամբ վերցրել` Հ. Զաքարյանի թոռանը բանակից ազատելու համար// - Զաքարյանը ով է? իրեն ինչու չեն բռնել?էդ երբ է եղել? ում միջոցով? բա նրանք ուր են?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter