HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթի 3 դեպք. տուժողները տեղափոխվել են հիվանդանոց

Անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ

Սեպտեմբերի 21-ին` ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Մերսեդես»-ը Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց

Սեպտեմբերի 22-ին` ժամը  16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:

«Մոսկվիչ»-ը հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու

Սեպտեմբերի 22-ին` ժամը 15.40-ի սահմաններում, «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Շիրակի մարզի Փանիկ գյուղում հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում  է քննություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter