HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ԼՂՀ կառավարությունում

ԼՂՀ կառավարության աշխատակազմը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի մի խումբ ներկայացուցիչների և նվիրատուների հետ, ովքեր ժամանել են Արցախ` հիմնադրամի գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը կարևորել է ԼՂՀ իշխանությունների և հիմնադրամի սերտ համագործակցությունը, գոհունակությամբ փաստելով, որ հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինն Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում մշտական ակտիվ մասնակցություն է ունենում:

ԼՂՀ վարչապետն անդրադարձել է ընթացիկ և նախատեսվող մի շարք ծրագրերի, մասնավորապես` առաջիկա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվող միջոցներով կառուցվելիք` ռազմավարական կարևորագույն նշանակության Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու շինարարությանը:

Իրենց հերթին հյուրերը վարչապետին շնորհակալություն են հայտնել ընդունելության և հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին հանգամանալի տեղեկություններ հաղորդելու համար` նշելով, որ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ Արցախում ականատես են լինում նորանոր ձեռքբերումների:

Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԼՂՀ գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter