HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդառատ անձրև Գետահովիտում, Խաշթառակում եւ Ծաղկաշատում

Երեկ՝ ժամը 11:55-ին, Տավուշի մարզի Գետահովիտի գյուղապետ Ս. Ղազարյանից և Խաշթառակի գյուղապետ Հ. Քամալյանից Փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ հուլիսի 13-ին՝ ժամը 22:00-ից մինչև հուլիսի լույս 14-ի 02:00-ն ընկած ժամանակահատվածում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով ողողվել են ցանքատարածքները և վնասել գյուղամիջյան ճանապարհները: 

Դեպքի վայր է մեկնել Տավուշի Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում պարզվել է, որ Գետահովիտ գյուղում փլուզվել է Վարդան Ղազարյանին պատկանող վնասված անասնագոմի պատի 7 քմ. Մակերեսով հատվածը, Վալերի Ղազարյանին պատկանող տան շրջակայքում առաջացած ճաքերն երկարել են մոտ 1 մետրով, իսկ Խաշթառակ գյուղում անձրևից առաջացած հեղեղաջրերը ողողել են մոտ 7000 քմ. մակերեսով վարելահող, փլուզվել է գյուղամիջյան ավտոճանապարհի 20 մ երկարությամբ և 5 մ բարձրությամբ հենապատը (ավտոճանապարհը երթևեկելի է), սելավատարի խցանման հետևանքով Հ. Մատինյանին պատկանող տան առաջին հարկը լցվել է սելավաջրով:

Խաշթառակի գուղապետարանի կողմից, ինչպես հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից, իրականացվում են ավտոճանապարհի և սելավատարի մաքրման աշխատանքներ:  

Իսկ Լոռու մարզի Ծաղկաշատի գյու­ղա­­պետ Հ. Պարոնյանից ստացված տեղեկատվության համաձայն` հուլիսի 13-ին՝ ժամը 22:00-ի սահ­ման­նե­րում, տեղացած հորդառատ անձրևից առաջացած հեղեղաջրերը ողողել են ցանքատարածքները, վնասել գյուղամիջյան  ճանապարհները, իսկ Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհը դարձել է դժվար անցանելի: 

Երեկ՝ ժամը 17:00-ին, գյուղապետարանի կողմից Ծաղկաշատ-Ալավերդի ավտոճանապարհի դժվար անցանելի հատվածը մաքրվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter