Հրդեհ՝ սիրիահայի ավտոմեքենայում
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.47-ին, ահազանգ է ստացվել, որ Խնկո-Ապոր փողոցում՝ «Ամերիկյան» համալսարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին մարվել՝ 11.57-ին: Ամբողջությամբ այրվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անտոնի Բարդակչյանին պատկանող «Մազդա 323Ս» մակնիշի 861004 պ/հ ավտոմեքենայի շարժիչը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել