Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ
Սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:
Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել