Գյումրու քաղաքապետը կմասնակցի «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ին
Չինական կողմի հրավերով` սեպտեմբերի 24-ից 27-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Չինաստանի Սիան քաղաք «Եվրասիական տնտեսական ֆորում 2013»-ին մասնակցելու նպատակով: Ֆորումի շրջանակներում նախատեսված է Գյումրու քաղաքապետի ելույթը, ինչպես նաև հանդիպումներ տեղական իշխանությունների ու ֆորումի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` ս/թ հունիս ամսին Գյումրի էր ժամանել Սիան քաղաքի պատվիրակությունը, որի ընթացքում Գյումրի և Սիան քաղաքների միջև կնքվեց համաձայանգիր, ըստ որի` երկու քաղաքները հռչակվեցին քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել