HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հանդիպել է Իտալիայից ժամանած արվեստագետներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին, որոնց թվում են Հռոմի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ: 

Քաղաքապետը, ընդգծելով միջոցառման  կարևորությունը, համոզմունք է հայտնել, որ այն հրաշալի սկիզբ է և պետք է շարունակություն ունենա Երևանում : Կարապետյանն առաջարկել է նմանատիպ միջոցառում անցկացնել նաև Երևանում և ստեղծված քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում: 

Նշելով աշխարհում Իտալական արվեստի մեծ համբավի և այդ արվեստի լավագույն ավանդույթները Հայաստանում կիրառելու պահանջարկը՝ քաղաքապետն առաջարկել է իտալացի մասնագետների ներգրավմամբ Երևանում գեղարվեստի և դիզայնի դպրոց հիմնել: 

Իտալական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել ինչպես այս առաջարկները, այնպես էլ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր: Հյուրերը նշել են, որ արվեստի բնագավառում ճիշտ մոտեցումներն ու նախաձեռնությունները շատ դռներ կարող են բացել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter