Կստորագրվի հայ-հունական համագործակցության ծրագիր` ռազմական ոլորտում
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ավարտին տեղի կունենա ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումը Միխաիլ Կոստարակոսի հետ:
Հայ-հունական բանակցությունների ավարտին կստորագրվի ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիրը: Կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել