Ջոն Հեֆերնը հետաքրքրվել է ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպանը հանդիպման ժամանկ անդրադարձել է վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքացիական ակցիաներին:
«Ջոն Հեֆերնը կարևորեց, որ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողները հիմնականում դրսևորել են հանդուրժողականություն և զերծ մնացել ուժային մեթոդներից: Միևնույն ժամանակ, դեսպանը հետաքրքրվեց որոշ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերով՝ նշելով նաև, որ ծանոթ է դրանց վերաբերյալ ոստիկանության հայտարարություններին»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրրության մեջ:
Հանդիպման մանրամասները` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել