HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը քննարկել է ԵԽ-ի հետ Հայաստանի գործողությունների ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ քննարկման հիմնական թեման եղել է Եվրախորհրդի հետ Հայաստանի 2012-2014թթ. գործողությունների ծրագիրը:

Համաձայն հաղորդագրության` Օլեքսանդր Պավլյուկը հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Դանիայի կառավարությունը 1,7 մլն եվրո է հատկացրել ծրագրում ներառված տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման համար: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքային կառավարման նախարարության եւ ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները եւ կսկսեն համատեղ աշխատանքը` ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների:

Հանդիպման մանրամասները` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter