«Շիրակը» տիրեց սուպերգավաթին
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթի 2013 թ. խաղարկությունը: Մրցանակը խաղարկում էին 2012/13 մրցաշրջանի չեմպիոն Գյումրու «Շիրակը» եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը»: Լեգեոներներ Սերժ Դեբլեի եւ Դիդիե Բորիսի գոլերի շնորհիվ երկրի գործող չեմպիոնները հաղթեցին 2-0 հաշվով:
Սա «Շիրակի» պատմության մեջ 4-րդ սուպերգավաթն էր: Մինչ այդ գյումրեցիները հաղթող էին ճանաչվել 1996, 1999 եւ 2002 թթ. խաղարկություններում: Իր հերթին «Փյունիկը» 8 անգամ է տիրել Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին, ինչը լավագույն արդյունքն է:
Նշենք, որ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը խաղարկվում է 1996 թ.-ից, ստորեւ ներկայացնում ենք սուպերգավաթային մրցավեճերը:
1996 «Շիրակ»-«Փյունիկ»՝ 3-1
1997 «Փյունիկ»-«Արարատ»՝ 2-0
1998 «Ցեմենտ»-«Շիրակ»՝ 1-1 (4-3՝ 11 մ)
1999 «Շիրակ»-«Ցեմենտ»՝ 2-1
2000 սուպերգավաթը չի խաղարկվել
2001 «Փյունիկ»-«Միկա»՝ 2-1
2002 «Շիրակ»-«Փյունիկ»՝ 2-1
2003 «Փյունիկ»-«Միկա»՝ 1-0
2004 «Փյունիկ»-«Բանանց»՝ 1-0
2005 «Միկա»-«Փյունիկ»՝ 3-2
2006 «Փյունիկ»-«Միկա»՝ 2-1
2007 «Փյունիկ»-«Բանանց»՝ 1-0
2008 «Արարատ»-«Փյունիկ»՝ 2-1
2009 «Փյունիկ»-«Բանանց»՝ 2-0
2010 «Փյունիկ»-«Բանանց»՝ 3-0
2011 «Միկա»-«Ուլիս»՝ 0-0 (5-3՝ 11 մ)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել