
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր պիկետ կանի
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 14:00-ին, Մատենադարանի մոտ տեղի կունենա պիկետ, որի նպատակն է Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովում մեկ անգամ ևս բարձրաձայնել Ծածկած շուկայի հարցը:
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ծածկած շուկան պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել