HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամաններ՝ հանրակրթական ծրագրերի կասեցման և նախազգուշացման վերաբերյալ

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը: 

Նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների. 

«Վամհեր» ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր), «Ս.Դավիթ» կրթահամալիր ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր),  «Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր), «Կուպալյան» մասնավոր վարժարան ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր), «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր), «Իմաստասեր» մասնավոր վարժարան ՍՊԸ (միջնակարգ (լրիվ) ընդհանուր), «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր) կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունների համար:

Նախարարի հրամանների համար հիմք է ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 2011  թվականի հուլիսի  7-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ  կայացված որոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter