HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողն արժանացել է 2-րդ տեղի մրցանակին

«Իրավունքի հայկական կենտրոն» ՀԿ-ն գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ հայտարարել էր  Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքի լուսաբանմանը նվիրված լրագրողական մրցույթ: Լրագրողների ներկայացրած նյութերը գնահատել է անկախ ժյուրին:

Այսօր GIZ-ի գրասենյակում ամփոփվել են մրցույթի արդյունքները: 1-ին մրցանակը շնորհվել է ArmRadio FM 107 ռադիոկայանի լրագրող Զարուհի Մեջլումյանին, երկրորդը` «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանին, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Panorama.am կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանը:

Մրցանակակիրներին հավաստագրերից բացի շնորհվել է դրամական պարգեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter