HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է  ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի դեմ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: 

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում Տիգրան Վիրաբյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարել: 

«Մեղադրյալ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը աշխատանքից ազատվել էր 2013թ. մայիսի 24-ին: Մարզպետարանից «Հետքին» տեղեկացրել էին, որ վարչության պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումով` անձնական խնդիրների պատճառով: 

Իրականում Արարատի մարզում սոլյարկայի բաշխման հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ գյուղացիները դժգոհել են, որ վառելանյութն իրենց  չի հասել: Քանի որ վառելանյութի բաշխման գործառույթն իրականացրել է մարզպետարանի գյուղվարչությունը, ուստի հիմնական պատասխանատուն եղել է հենց Տիգրան Վիրաբյանը, ինչով էլ պայմանավորված է նրա դիմում գրելն ու աշխատանքից հեռանալը: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter