HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։

Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter