Խոսրովի արգելոցում սպանություն է կատարվել
Սեպտեմբերի 26-ին` ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են,
կատարվում է նախաքննություն` տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել