
Վաղը Մատենադարանի մոտ տեղի կունենա պիկետ
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ վաղը` ժամը 10:00-ին, Մատենադարանի մոտ տեղի կունենա պիկետ, որից հետո նամակ-պահանջագիր կհանձնվի Մատենադարանում ընթացող «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» գիտաժողովի մասնակիցներին:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ծածկած շուկան պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել