Արա Գաբուզյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է.
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ, իրավագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների, ինչպես նաև կրթության բնագավառում ունեցած վաստակի համար ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Հարությունի ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել