HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ պետի «հարցը» չքննելու վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին «Թրանսփարեսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:

ԹԻՀԿ-ն, չհամաձայնելով Հանձնաժողովի դիրքորոշմանը, հարկ է համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: 

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա', ի՞նչ ես գոռում, ա'յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ:

Լուս.՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«... որ դիմումում բարձրացված հարցի ...» Հարցը, ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ են, ոչ թէ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter