HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքսային բարեփոխումները Հայաստանում. համաժողով

Այսօր ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) անցկացրեցին համաժողով ՝ նվիրված Հայաստանում մաքսային բարեփոխումների վերջին զարգացումներին: Համաժողովի նպատակն էր խթանել երկխոսություն  գործարար համայնքի և պետական մարմինների միջև, քննարկել միջազգային ստանդարտների ու լավագույն փորձի կիրառումը Հայաստանում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) համաձայնագրերի հիման վրա:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին քաղաքացիական և ռազմական նպատակների համար կիրառվող ապրանքների և տեխնոլոգիաների (երկակի նշանակության ապրանքների) արտահանմանն ու ներկրմանը, փոստային առաքումներին, մաքսային խախտումներին և լիցենզավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ծանոթացան օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին, որը մշակվում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից՝ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ: Ներկայացվեց տարբեր երկրներում հաջողված մաքսային բարեփոխումների փորձը:

Գործարար համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան վեր հանելու առկա խնդիրները և ուղղելու իրենց հարցերը պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներին և տեղական ու միջազգային փորձագետներին:  Համաժողովի երկրորդ մասում մասնակիցները ծանոթացան Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին, որը բիզնեսի շահերից բխող մաքսային ռիսկերի կառավարման գործիք է:

Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Ղազիյանը:

Համաժողովի ելույթներում կարևորվեց Հայաստանի մաքսային համակարգը բարելավելու և ԱՀԿ-ի և ՀՄԿ-ի միջազգայնորեն կիրառվող ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև այս գործընթացում բիզնեսի շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter