Կորի Ուդովիցկին՝ նախագահ Սարգսյանի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին:
«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես՝ Կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,- նախագահականի փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել