HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը hյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր աշխատանքն ավարտող Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքին, ընդունված որոշումներին, եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմնի կողմից քննարկված արդիական հարցերին, որոնք եկեղեցաբանական, ծիսական խնդիրներից բացի, ներառել են նաև աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած կարևորագույն խնդիրներն ու մարտահրավերները, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքները և պետություն-եկեղեցի հարաբերությունները:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հոգևոր առաջնորդները ևս մեկ անգամ կարևորել են Հանրապետության ղեկավարի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովի բացմանը, Ս. Սարգսյանի ելույթում հնչած համազգային կարևորության հարցերն ու դրանց նկատմամբ պետության դիրքորոշումները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter