Թբիլիսիում կրկին ժողովրդական երգի տոն էր
Սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիի «Arthall» համերգային դահլիճում կայացավ համերգ՝ ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» և «Դուդուկի ընտրյալ» նախագծերի հաղթող և մասնակից շնորհալի երգիչների և նվագարանների կատարողների մասնակցությամբ: Բարեգործական համերգը, որը վերածվեց հայ ժողովրդական երգի տոնի, նվիրված էր Սայաթ-Նովայի 300-ամյակին: Համերգի նպատակն էր Հայաստանից դուրս հայաբնակ վայրերում հնչեցնել հայ ժողովրդական երգն ու երաժշտությունը:
Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ծալկայում բարեգործական համերգներից հետո խմբի հերթական կանգառը Թբիլիսին էր: Այստեղ համերգը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության բարձր հովանու ներքո, Վիրահայոց թեմի առաջնորդի, «Հայարտուն» կենտրոնի և հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Սոս Սահակյանի աջակցությամբ: Համերգին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապի վարչության պետ Տարոն Շագոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Հհնչեցին ու տարածվեցին բազմամարդ դահլիճում սայաթնովյան անմահ ստեղծագործությու
Համերգի ավարտին բեմահարթակ բարձրացան ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Տարոն Շագոյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Թբիլիսիի «Վանք» պարային համույթի անդամները և պարուսույց Լիանա Կաշավանիձեն: Թեմի մշակույթի բաժնի պատասխանատուն և կենտրոնի համակարգողը շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի բոլոր աշխատակիցներին և բարերար Սոս Սահակյանին համերգի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար:
Պարուսույց Լիանա Կաշավանիձեն շնորհակալություն հայտնելով հայ երգը մայր հայրենիքից դուրս տարածելու ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնության համար, պարոն Տարոն Շագոյանին նվիրեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու պատկերով կտավ և հուշանվերներ՝ համերգի բոլոր մասնակիցներին:
Բարեգործական համերգն ավարտվեց ընդհանուր հայկական շուրջպարով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել